Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր պրոֆ. Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին ՀՀ ԿԳ նախարարի հրամանների իրավաչափության և օրինականության վերաբերյալ պարզաբանումները իրականում կատարվել են անկախ փորձագետների խմբի կողմից, այլ ոչ թե ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ինչպես նշված էր ԵՊԼՀ-ի լրատվական բաժնի` այսօր տարածած նամակի subject հատվածում:
ԵՊԼՀ-ից նշում են, որ subject հատվածի «parzabanumner_on Ministry of Justice» վերնագիրը թյուրիմացաբար այլ նամակի տվյալ հատվածից հայտնվել է այնտեղ:
Նշենք, որ պարզաբանման տեքստը ԵՊԼՀ-ի կայքում տեղադրվել էր ապրիլի 23-ին: Ինչպես Epress.am-ին տեղեկացրեցին ԵՊԼՀ-ից, հաղորդագրությունը ԶԼՄ-ներին այսօր հասել է սերվերի հետ կապված խնդիրների պատճառով: