«Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ն հայկական առցանց լրատվամիջոցների մշտադիտարկման ծրագրի շրջանակներում այսօր լրագրողներին է ներկայացրել միջանկյալ զեկույց այս տարվա փետրվարից 6-ից մինչև ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածի համար:
Հ/կ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը, ներկայացնելով 10 լրատվամիջոցներում առկա լուսաբանումների քանակական ցուցանիշները` ըստ կուսակցությունների, ասել է, որ առաջին տեղում ՀՀԿ-ն է, որին առնչվում է յուրաքանչյուր երրորդ լուսաբանում (31,1%), երկրորդ տեղում Հայ Ազգային Կոնգրեսին անդրադարձող լուսաբանումներն են (17,2%), ԲՀԿ-ն` երրորդ տեղում է (12,7%), իսկ «Ժառանգությունը»` 9,0%: Ւսկ միջանկյալ դիրք են զբաղեցնում ՀՅԴ-ն (4,9 %), ՕԵԿ-ը (4,8%):
Զեկույցում նաև նշվում է, որ հեղինակի վերաբերմունքի տվյալներն ուսումնասիրելիս ստացել են հետևյալ պատկերը. եթե հեղինակի անունն ընդհանրապես նշված չէ, լուսբանման բնույթը 98 % դեպքերում` չեզոք է, բացասական` 1,9% դրական` 0,1%:
Կեղծանուն և անվան սկզբնաատռեր նշված դեպքերում` 37,1% չեզոք, 61, 3%` բացասական և 1,6% դրական: Իսկ հեղինակի անուն-ազգանվավան առկայության դեպքերում տվյալները հետևյալն են` 73,2% չեզոք, 25,4%`բացասական և 1,3%` դրական:
Սուրեն Դեհերյանը տեղեկացրել է, որ հաջորդ զեկույցը կներկայացնի ընտրություններից հետո: