20:00 Լևոն Զուրաբյան
Կեցցե’ այն դեմոկրատական հեղափոխությունը, որը սկսվեց 2007-ին: Այսօր ԱԺ ընտրություններից երեք օր առաջ արձանագրում եմ, որ ՀԱԿ-ի քարոզարշավի ընթացքում երկրում ձևավորվել են հետևյալ իրողությունները:
Առաջին` քարոզաշարվի նպատակը արմաատպես փոխել քաղաքական մթնոլորտը երկրում: Վերադարձնել ժողովրդին հույսը: Ազատություն վերադարձնելու հույսը լուծված է, մարդիկ արթնացել են թմբիրից և մարտահրավեր են նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին: Շատ լավ աշխատեց «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը: Հասարակությունը մերժում է այդ թալանչիներին, առաջին անգամ նորանկախ պատմության մեջ գործում է քաղաքական միասնական շտաբ:
Այսօր կարող ենք արձանագրել, որ ոչ միայն ՀԱԿ-ը, այլև ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն շատ վճռական են տրամադրված: Այսօրվա ԲՀԿ-ի հանրահավաքում նրանց առաջնորդը (Գագիկ Ծառուկյան – խմբ.) ասաց, որ ընտրակեղծարարության դեպքում ոչ մի ներում-բեկում չի լինելու: Ես խոսել եմ նաև Արմեն Ռուստամյանի հետ: Վաղը լինելու է շտաբի նիստ, քվեարկության օրը աշխատելու համար ստեղծված են բոլոր նախադրյալները հաղթանակի համար: Մնացածը կախվցած է ձեզնից:
19:35 ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյան.
Մեր փորձերը ՀՀԿ-ին բերել բանավեճի դաշտ արդյունք չտվեցին: Կրկնում եմ իմ հրավերը Սերժ Սարգսյանին և վարչապետին: Երեկ էլ վարչապետը սուտ թվեր ասաց արտագաղթի մասին: Ցանկացած թվի վերաբերյալ չկա որևէ փաստ, որը համաապտասխանի իրականությանը:
Մեր այցելությունների ընթացքում տեսանք մի շարք սարսափելի երևույթներ:
Տեսանք սարսափելի աղքատ ժողոովուրդ: Մենք տեսանք, որ նրանք ասում են` «դուք էնքան աղքատ պետք է լինեք, որ մնաք մեր տված կաշառքի հույսին: Մենք կառուցել ենք 20 գործարան բարդ շրջանում: Դրանք բոլորը հիմա թալանված են: Թող Սերժ Սարգսյանը գնա, ստուգի Սպիտակի լիֆտերի գործարանը, տրիկոտաժի գործարանը:
19:25 ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյան.
Իշխող ռեժիմը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ջանքերով ջախջախում է մեր արժեքային համակարգը: Իսկապես հավատափոխ են ուզում անել: Սրանք պատվիրաններին լրիվ հակառակն են անում: Ասում են` «մի դավաճանիր», սրանք դավաճանում են: Մեզ արդեն բազմաթիվ ցուցակներ են բերում խախտումների, կաշառքների: Մենք այդ բոլորը հավաքում ենք: Իմ ձեռքին կան ցուցակներ,
որոնց հասցեներն այս ընթացքում փոխվել են: Բոլոր այն հասցեները, որոնք այսրոպեական են, մենք բռնելու ենք: Այնպիսի վիճակ է, որ իշխանական բլոկից մեզ ինֆորմացիա են տալիս: Գյուղերում, համանյքային գյուղապետերի վրա այնպիսի բաներ են դրել, որ եթե հիսուն տոկոս չբերեն ՀՀԿ-ին, բոլորին ազատելու են: Գյուղացիներն էլ դիտմամբ ձայն չեն տալու ՀՀԿ-ին, որ այդ գյուղապետերից ազատվեն:
19:15 Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքն Ազատության հրապարակում մեկնարկեց: ՀԱԿ-ի նախընտրական վերջին հանդիպումը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Հանրահավաքը լուսաբանում են նաև արտասահմանյան լրատվամիջոցները, մասնավորապես, թուրքական NTV հեռուստաալիքը: