Home / Հայաստան / Լիբիայում թույլ են տվել կրոնական կուսակցություններ գրանցել

Լիբիայում թույլ են տվել կրոնական կուսակցություններ գրանցել

Լիբիայի ազգային անցումային խորհուրդը չեղյալ է հայտարարել կրոնական, ցեղային և էթնիկ հիմքերով կուսակցություն ստեղծելու արգելքը: Այս մասին մայիսի 2-ին հայտնում է Agence France-Presse-ը:

Ինչպես հայտնել է Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը, արգելքը մտցվել էր 2012 թվականի ապրիլի 24-ին բացառապես «հասարակության արձագանքը ուսումնասիրելու» նպատակով: Որոշման ընդունումից անմիջապես հետո այն խիստ քննադատության ենթարկվեց իսլամիստների, ինչպես նաև դաշնային երկիր ստեղծելուն կողմ հանդես եկողների կողմից:

Մուամար Քադաֆիի 40 տարվա պաշտոնավարման ընթացքում արգելված էին ցանկացած տիպի քաղաքական կուսակցությունները: Հեղափոխության արդյունքում նրա պաշտոնանկությունից հետո նոր իշխանությունները չեղյալ էին հայտարարել այդ օրենքը: Դրանից հետո երկրում մի քանի տասնյակ շարժումներ են գրանցվել:

Նոր կուսակցությունները կկարողանան մասնակցել երկրի ԱԺ ընտրություններին, որը նախատեսված է անցկացնել 2012-ի հուլիսին: Ընտրված օրենսդիր մարմինը ժամանակավոր խորհրդարան կձևավորի, որն էլ պետք է մշակի Լիբիայի նոր Սահմանադրության օրինագիծը: Նոր Սահմանադրության համապատասխան հետագայում անց են կացվելու խորհրդարանական և նախագահական ընտրությունները: