Home / Հայաստան / ՀՀԿ-ի շտաբի մոտ նստացույց է. խաբված բնակարանատերերը չեն գնա մինչև իրենց «քերեն ասֆալտից»

ՀՀԿ-ի շտաբի մոտ նստացույց է. խաբված բնակարանատերերը չեն գնա մինչև իրենց «քերեն ասֆալտից»

Բուզանդի, Արամի, Եկմալյան փողոցների խաբված բանկարանատերերն  այսօր նստացույց-հացադուլ են սկսել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց: Նրանք  հայտարարում են, որ չեն հեռանա և կսպասեն մինչև իրենց խնդիրը լուծվի կամ ոստիկաններն իրենց «քերեն ասֆալտից»:

Բնականատերերը ՀՀԿ-ին մեղարդում են իրենց տները խլելու մեջ: «Գյումրու բնակիչները թող իրենց շատ դժբախտ չզգան, իրենց տները բնական աղետը՝ երկրաշարժն է քանդել, մեր տները` մեր հայրենակիցները, մեր ազգի դեմ սպիտակ գենոցիդ են անում: Ու այդ կուսակցությունը իրեն է վերագրում է Նժդեհի գաղափարախոսությունը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է բնակարանատերերից Սոնա Մաղաքյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են, որ ՀՀԿ-ն իր կուսակցությունից հեռացնի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկանածու,  ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին,  ով, բնակարանատերերի խոսքով, խաբել է իրենց և ձեռք է բերել 24 բնակարանի, 1 բիզնես-տարածքի  և 27 ավտոտնակի համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 5 միլիոնն դոլար արժողությամբ գույք:

Դեռ կառավարության շենքի մոտ, որտեղից իրենք շարժվել են դեպի ՀՀԿ-ի շտաբ, բնականատերերին հանդիպել էր Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Նա խորհուրդ է տվել  նրանց  իրավաբանների հետ  գալ քաղաքապետարան, բերել իրենց իրավական  փաստաթղթերը: «Հիմա ես դատարկ տեղը խոստումներ չեմ կարող տալ, եկեք` տեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- ասել է Արեյանը:

ՀՀԿ-ի գրասենյակի մոտ հավաքված ոստիկանները թույլ չեն տվել  ակցիայի մասանկիցներին մտնել շենք: Սոնա Մաղաքանը զանգահարել է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանին, ով խոստացել էր  բնականատերերի նամակը փոխանցել Սերժ Սարգսյաննի:  Կարինե Աճեմյանը  ասել է, որ դա անել չի հաջողվել, փոխարենը՝ նա խնդիրը ներկայացել է  Հովիկ Աբրահամյանին:

Բողոքին միացել էին նաև քաղաքացի Սուսան Հարությունյանը, ում դանիացի փեսան բնակարան է գնել Երևանում, սակայն փողը փոխանցելուց հետո չի ստացել բնակարանը:

«Իմ փեսան նամակ է ուղարկել Արդարադատսության նախարարություն, չեն պատասխանում` ասելով, թե անգլերեն է, չեն հասնականում: Գոնե ուրիշ ազգերի մոտ մեր երկիրը խայտառակ չանեն»,- Epress,am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանը, ում հետ ակցային միացել էին նաև նման կերպ խաբված այլ մարդիկ: