Home / Հայաստան / Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը կսկսեն վաճառել վաղվանից

Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերը կսկսեն վաճառել վաղվանից

Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերը վաճառվելու են վաղվանից, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տոմսերը կարելի է ձեռք բերել, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Գյումրիում և Վանաձորում տոմսերը հնարավոր է գնել «Հայ Մամուլի» կրպակներից:

Տոմսերի արժեքն է`

– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

– արևելյան տրիբունա` 5000 դրամ

– արևմտյան տրիբունա` 8000 դրամ