Նախօրեին Երևանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի` խնջույքը, որին մասնակցել ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
«Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է երկրից, իսկ ՀՀ սահմանի վրա պարբերաբար տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ցանկացած նորմալ երկրում զինվորական վերնախավը մտահոգված կլիներ այս իրավիճակով մինչդեռ Հայաստանում մարդիկ «ժանտախտի օրոք խրախճանք են իրականացնում»», – գրում է «Ժողովուրդը»: