Home / Հայաստան / Սահակաշվիլին Թբիլիսին Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաք է հայտարարել

Սահակաշվիլին Թբիլիսին Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաք է հայտարարել

Թբիլիսին Կովկասի մշակութային և պատմական մայրաքաղաքն է, Քութայիսիում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Նա նշել է, որ Վրաստանի մայրաքաղաքը տարածաշրջանային կենտրոն է համարվում և նրա դերն օրեցօր աճում է: Սահակաշվիլիի խոսքով` Թբիլիսիի կարևորությանը այսօր շատ ավելի մեծ է, քան երբևէ: «Թբիլիսին պատմական և մշակութային առումով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մայրաքաղաքն է: Հարցրեք Դաղստանի բազմազգ բնակչությանը` ինգուշներին, չեչեններին, օսերին, ինչ են մտածում այս մասին: Թբիլիսին բոլորի համար պատմական և մշակութային կենտրոն է համարվում: Թբիլիսին տարածաշրջանի համար օրինակ է ծառայում բարեփոխումների և տնտեսական առաջընթացի տեսանկյունից»,- Սահակաշվիլիի խոսքերն է փոխանցում «Գրուզիա օնլայնը»: