Home / Հայաստան / Վաղը ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պարալիզացնելու են քաղաքը

Վաղը ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն պարալիզացնելու են քաղաքը

Մայիսի 4-ին Երևանում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են», – նշում է «Հրապարակը»:

Թերթի տեղեկություններով, դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին և սպառնացել են, որ չմասնակցողները հեռացվելու են աշխատանքից:

«Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին», – նշում է թերթը: