«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Կարևորելով 2012թ. ԱԺ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում’ չխախտելով քվեարկության գաղտնիությունը»:
Մենք կարևորում ենք քվեարկության ընթացքի և դրանց արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կօգնի ընտրախախտումների արձանագրման հարցում: «Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրույթը օրենքով ամրագրելու վերաբերյալ հարցապնդումը, ինչը մերժվել է իշխող կոալիցիայի կողմից, և այս նախաձեռնությունը համահունչ է տարիներ շարունակ հետեւողականորեն ներկայացրած մեր դիրորոշմանը:
Մենք եւս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին»: