«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում Ռուսատանի դեսպանատան դիմաց: Մասնակիցների խոսքով` ակցիան կազմակերպվել է ` ի նշան սոլիդարության Մերձմոսկովյան Ցագովյան անտառի ակտիվիստներին, ովքեր այս պահին պիտեկ են անում Մոսկվայում:
«Բնապահպանությունն ընդհանուր խնդիր է և պետական սահմաններ չի ճանաչում: Ցագովյան անտառի հսկայական հատվածներ հատվում են` ավտոճանապարհի կառուցման համար: Արդեն 250 հեկտար անտառ է հատվել: Եթե հիշենք, որ մեր Թեղուտում հանքի շահագործման ծրագիրը ֆինանսավորվում է ռուսական ՎՏԲ բանկի կողմից, մենք նաև Թեղուտի հարցն ենք բարձրացնում և ասում` հեռու Թեղուտից»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը:
Ակցիան ուղեկցվում էր ոստկանների կողմից, ովքեր թույլ չէին տալիս բնապահպաններին մոտենալ դեսպանատան շենքին: