Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական արշավը, սպասվածին հակառակ, որևէ կերպ չի տարբերվել նախորդ ընտրություններից, ուստի կարելի է ենթադրել, որ ընտրութունների արդյուքները ևս էական տարբերություն չեն ունենա նախորդներից: Ամփոփելով նախընտրական քարոզարշավը` Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:
Ըստ մեր զրուցակցի` ժողովրդի վստահությունը շահելու խնդիր ունեն բոլոր քաղաքական կուսակցությունները, սակայն միակ կրեատիվ քայլը, որ արվել է որպես փորձ տապալելու մարդկանց վրա ազդելու իշխող վարչախմբի գործող մեխանիզմը, դա Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նույնպես անհատական ռազմավարոթյունն է, որը, ի տարբերություն իշխանության վարչական ռեսուրսի ընտրակաշառք կիրառելուն, փորձում է վերահսկել մարդկանց գիտակցությունը:
Փաշինյանի ռազմավարության մասին խոսելով` Սարոյանը նկատի ունի անհատական հանդիպումները ընտրողների հետ:
«Ընտրություններ անցկացնելու ողջ մեխանիզմը գտնվում է վարչախմբի ձեռքում, և այն շատ լավ օգտագործում է դա: Այ, ինչու չեղան բանավեճեր: Իշխող կուսակցությունները գիտեն` ինչպես կարելի է ղեկավարել մարդկանց, վարչական ռեսուրս, ընտրակաշառք գործի դնել և հասնել արդյունքի: Ի՞նչ իմաստ ունի բանավեճը: Այս իշխանությունները հակաժողովրդական են, իսկ բանավեճ կարող է տեղի ունենալ միայն, երբ ընտրական գործընթացն օրինական դաշտում կլինի, երբ ընտրությունների մեխանիզմը կաշխատի: Իսկ հիմա ընտրությունների օրը զուտ սիմվոլիկ նշնակություն ունի: Ընտրությունը մինչ այդ օրն են կատարվում»,- ասել է Սարո Սարոյանը: