Home / Տեսանյութեր / Կիևի մետրոներից մեկում «սեքս-ռումբ» են տեղադրել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կիևի մետրոներից մեկում «սեքս-ռումբ» են տեղադրել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Կանանց FEMEN շարժումը սեքս-ռումբ է տեղադրել Եվրո-2012-ի տակ: Աղետաբեր առարկան հայտնաբերվել է Կրեշատիկ կայարանի մուտքի մոտ տեղի ժամանակով 11:30-ին: Վարդագույն համազգեստով մարդիկ շրջափակել են սեքս-ռումբը և տարհանել քաղաքացիներին»: Այս մասին պատմում է ուկրաինական սկանդալային FEMEN կանանց շարժման պաշտոնական բլոգը: Անսովոր ակցիաների անցկացումով հայտնի դարձած աղջիկները այսկերպ ցանկանում էին ծաղրի ենթարկել Դնեպրոպետրովսկում ահաբեկչական պայթյուններ իրականացրած (ապրիլի 27-ին 4 պայթյուն էր գրանցվել, որի հեռևանքով 30 մարդ էր տուժել) անձանց, ինչպես նաև ցույց տալ իրավապահ մարմինների անկարողությունը: Աղջիկների խոսքով` «ոչ մի տականքի չի հաջողվի Ուկրաինայի և ուկրաինացիների մասին աշխարհում արյունաահաբեկչական պատկերացումներ ստեղծել»:

Բացի դա, նրանց կարծիքով, իրականում իսկական ռումբը դա իշխանությունների կողմից հովանավորվող սեքս-ինդուստրիան է, որն իր գագաթնակետին կհասնի Եվրո-2012-ի ընթացքում: Այդ ռումբի պայթյունից, ըստ FEMEN-ի, կայլանդակվեն մեծ թվով երիտասարդ ուկրաինացի աղջիկներ, որոնք աշխարհում ամենագեղեցիկն ու ամենադժբախտն են: Նշենք, որ ակցիայի ընթացքում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել մասնակից աղջիկներից մեկը:

FEMEN արդեն որերոդ անգամ է անդրադառնում է Եվրո-2012-ին` մատնանշելով դրա հետևանքով «առաջացող հնարավոր հումանիտար աղետը»: Այն կապված է մրցաշարի անցկացման ընթացքում սեքս-տուրիզմի և մարմնավաճառության մեծացման հետ: Նրանք պահանջում են իշխանություններից պաշտպանել ուկրաինուհիներին մարմնավաճառի հաճախորդին քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով: Այս օրինագիծը արդեն 3-րդ տարին է քննարկվում է Ուկրաինային Գերագույն Ռադայում: