Երեկ առաջին կրակոցներն են հնչել Մասիսում, որտեղ լարված մրցապայքար է ընթանում ՀՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչների միջև, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ թեկնածուն բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանն է, իսկ ԲՀԿ թեկնածուն` ԲՀԿ գործող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը: Լարումն այնքան է մեծացել, որ երկու թիմերը բախվել են իրար և հենց Մասիսի հրապարակում կրակել միմյանց վրա: Ուշ երեկոյան դեպքի վայրը շրջապատված է եղել ոստիկաններով, սակայն դեպքի մանրամասները ճշտել չի հաջողվել: