Մոսկվայի քաղաքապետարանը արտոնել է ռուսաստանյան ընդդիմության մայիսի 6-ի «Միլիոնների երթն» ու հանրահավաքը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Երթը կայանալու է Յակիմանկա փողոցում, իսկ հանրահավաքը` ընդդիմության խորհրդանիշ դարձած Բոլոտնայա հրապարակում: Ըստ քաղաքապետարան ներկայացված դիմումի` ակցիայի մասնակիցների թիվը 5 հազար է լինելու:
Հիշեցնենք, որ ձմռանը ընդդիմության անցկացրած հավաքներին մասնակցում էին տասնյակ հազարավոր մարդիկ, չնայած քաղաքապետարանը ավելի քիչ թվով հանրահավաքի արտոնություն էր տալիս: