Քարոզարշավի ընթացքում Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ, Երևանի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանը անձամբ այցելել է 4 000 ընտանիքների, որոնք բնակվում են նշված ընտրատարածքում:
ՀՀՇ լրատվական կենտրոնը հաղորդում է, որ ժամանակի սղության պատճառով Արամ Մանուկյանը չի հասցրել հանդիպել իր ընտրատարածքի բոլոր բնակիչների հետ, ինչի համար հայցում է ընտրողների ներողամտությունը:
«ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ևս մեկ անգամ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին և ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին», – նշված է ՀՀՇ-ի տարածած հաղորդագրության մեջ: