ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չբավարարվելով Արաբկիրում հրապարակային նախընտրական հանդիպում անցկացնելով, ապրիլի 28-ին առանձին հանդիպել է Արաբկիրի ՀՀԿ ակտիվի հետ, գրում է «Հրապարակը»:
Հանդիպման նպատակը մեկն է եղել, ամեն ինչ անել հանուն Արտակ Սարգսյանի (SAS-ի Արտակ) հաղթանակի: Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս տարածքում ՀՀԿ դիրքերը խախուտ են, և իշխանությունն այնքան էլ վստահ չէ իր թեկնածուի հաղթանակի մեջ, գրում է թերթը: