ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայն է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ երկրին անհրաժեշտ են փոփոխություններ:
«Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»,- «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակայությանը տրված հարցազրույցը: