Home / Տեսանյութեր / Քիմ Քարդաշյանը տեսահոլովակում կոչ է անում հիշել Ցեղասպանության զոհերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիմ Քարդաշյանը տեսահոլովակում կոչ է անում հիշել Ցեղասպանության զոհերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Գլենդելի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին հայտարարելուց հետո, տեսաուղերձ է պատրաստել` քաղաքում Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման համար: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Երեքշաբթի Գլենդելի քաղաքային խորհրդին ներկայացված և չորեքշաբթի YouTube-ում տեղադրված հոլովակում Քարդաշյանը խնդրում է հանրությանը միանալ իրեն «միլիոնավոր անմեղ մարդկանց կորուստը հիշելու արարողության ժամանալ»:

 

Հոլովակում Քարդաշյանը խոսում է նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության օրոք սպանված 1,5 միլիոն հայերի մասին:

Թեև Քիմը հրավեր էր ստացել անձամբ մասնակցել «Ալեքս» թատրոնում անցկացվելիք միջոցառմանը, դա նրան չի հաջողվել քաղաքից բացակայելու պատճառով: