Home / Հայաստան / ՕԵԿ-ը Դուբայից 100 000 հեռախոս է ներկրել, բայց հերքում է

ՕԵԿ-ը Դուբայից 100 000 հեռախոս է ներկրել, բայց հերքում է

Չնայած «Օրինաց երկիր» կուսակցության ինտենսիվ հերքումներին, կուսակցությունը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել Հայաստան: Ըստ «Ժողովուրդ» թերթի աղբյուրի` բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով):

Թերթի փոխանցմամբ` կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից` մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել `ին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում: ՕԵԿ-ից, ինչպես և սպասում էր թերթը, հերքել են այս լուրերը` հավելելով, որ դրանք հերյուրանքներ են: