Այսօր Գյումրիում աննախադեպ ընտրակաշառքների հռավարություն էր: Այս մասին, Epress.am-ի հետ զրույցում ամփոփելով ԱԺ ընտրությունների ընթացքը Գյումրիում, ասել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով` նման ծավալների ընտրակաշառք Գյումրին երբեք չէր տեսել:
«Վերջին 7 օրերին էին ակտիվ ընտրակաշառք բաժանում: Մարդկային կուտակումներ էին բոլոր տեղամասերում, գրեթե միշտ ներսում կար 20-30 մարդ, մինչդեռ թույլատելի է միայն 15 մարդ լինի ընտրատարածքում: Քաղաքի երթուղայինները գծերից հանված էին, և մարդկանց էին տեղափոխում ընտրատեղամասեր»,- հաղորդել է Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով` կնիքների թանաքի հետ խնդիրը համատարած է եղել նաև Գյումրիում:
«Երրորդ Հանրապետության վախճանը տեղի ունեցավ այսօր: Եվրոպական կառույցներին խոստումներ էին տալիս, բայց դարձան եվրաբալիկ: Այս տեսակի խայտառակ ընտրություններ Հայաստանում չեն եղել»,- ասել է Լևոն Բարսեղյանը: