«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է միջազգային դիտորդներին ներկայացնելու բազմաթիվ քաղաքացիների անձնագրեր, որտեղ դրոշմակնիքները շատ արագ օքսիդացել են։
«Սա Ընտրական օրենսգրքի պահանջների կոպտագույն խախտում է, ինչը հնարավորություն է ստեղծում տարբեր տեղամասերում նույն անձի կրկնակի քվեարկության համար։
Բողոքելով ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա ազդող այս խայտառակ փաստի կապակցությամբ, մենք ակնկալում ենք ընտրական գործընթացին հետևող միջազգային դիտորդական կազմակերպությունների անաչառ քննությունը և գնահատականը», – ասված է ԲՀԿ-ի հայտարարության մեջ։