Home / Տեսանյութեր / Ծեծում են, կեղծում են, բազմակի անգամ քվեարկում են. ՀԱԿ-ն արձանագրում է

Ծեծում են, կեղծում են, բազմակի անգամ քվեարկում են. ՀԱԿ-ն արձանագրում է

Հայ Ազգային Կոնգրեսը հերթական հաղորդագրությունն է տարածել` ներկայացնելով իր կողմից գրանցած ընտրական խախտումները:

34/12 ընտրատարածք

Կուտակումներ, անկառավելի վիճակ է ստեղծվել: Վիճակը հարթվել է միայն Կոնգրեսի վստահված անձի ջանքերով: Վստահված անձը կազմել է արձանագրություն:

Աղբյուրը` տվյալ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանի շտաբը:

34/26 ընտրատարածք

Կոնգրեսի վստահված անձը ահազանգել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի վրա հարձակման դեպքի մասին: Աղբյուրը` տվյալ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանի շտաբը:

Թիվ 33  ընտրատարածք

Իկառուսներով և ավտոբոսուով շրջել են ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր քվեարկություն են կատարել 2-3 տեղեմասերում: Առկա է լուսանկար և տեսանյութ:

Աշոցքում արձանագրել են դեպքեր, երբ մեքենաներով շրջել են մարդկանց տների մոտ եւ տներից մարդկանց տարել են քվեարկության: Ֆիքսվել են մեքենաների պետհամարանիշները: Լուսանկարները առկա են: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Շալիկո Զորյանի շտաբը:

Թիվ 32 ընտրատարածք

32/43, 12:30

Անձնագրերի համար նախատեսված կնիքով կնիքվել են ծրարները, իսկ ծրարների համար նախատեսված կնիքներով` անձնագրերը: Կազմվել է արձանագրություն: Փորձվում է այդ տեղմասում կասեցվել ընտրությունները: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Նաիրի Արոյանի շտաբ:

32/28, 32/31, 32/36, 32/54, 32/44, 32/50, 32/52, 32/53, 32/43,  13:20

Նախատեսված ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնքիների թանաքները չեն փոխվել, և քվեարկությունը շարունակվում է նույն` կարճ ժամկետում անհետացող թանաքով: Աղբյուրը` Նաիրի Արոյանի շտաբ

31/18  ընտրատեղամասում (Վահագնի գյուղ) գյուղապետի հրահանգով և մասնակցությամբ տեղի է ունենում բաց քվեարկություն: Ընտրությունները ժամը 13-ի դրությամբ դադարեցվել են, տեղամասում լարված վիճակ է: Կազմվել է արձանագրություն, որը հանձնաժողովի նախագահը (Ժառանագություն կուսակցության ներկայացուցիչ) չի ընդունում: Աղբյուրը` Սարգիս Թամազյանի շտաբ:

31/25

Դսեղ գյուղի տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Առկա է տեսագրություն, վստահված անձի մոտ կա լուսանկար: Աղբյուրը` Սարգիս Թամազյանի շտաբ:

 

31/28 Լորուտ գյուղի ընտրատեղամասում լարված վիճակ է, տեղամասում կուտակումներ են: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: Աղբյուրը` Սարգիս Թամազյանի շտաբ:

6/12

13:50 Նոր բերված քվեաթերթիկներ փաթեթում 100-ի փոխարեն առկա է եղել 96 քվեաթերթիկ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել այդ փաստը գրանցամատյանում: Վստահված անձը կազմել է արձանագրություն: Աղբյուրը` Ավետ Պողոսյանի շտաբ:

9/2, 9/5, 9/6

Բազմակի քվեարկության դեպքեր են արձանագրվել, 15 հոգուց ավելի կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է ընդունել արձանագրությունները:

Աղբյուրը` Լևոն Զուրաբյանի շտաբ:

7/29

12:49 Ն. Փաշինյանի վստահված անձն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը ՏԸՀ անդամների դերաբաշխումն իրականացնում է ոչ վիճակահանությամբ սահմանված կարգով: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյանի շտաբ

7/25, 14:27

Սամվել Ալեքսանյանի վստահված անձը գերազանցում է ԸՕ-ի 33-րդ հոդվածով սահմանված վստահված անձի իր լիազորություները`կատարելով հանձնաժողովի անդամի գործառույթներ: Հանձնաժողովի նախագահը չի վերահսկում իրավիճակը:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյանի շտաբ:

24/ 26, 24/27, 24/28 քաշքշել են Կոնգրեսի վստահված անձանց, ապա դուրս են հանել տեղեմասերից: Այժմ թիվ 24 ընտրատարածքում Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սպարտակ Ջիվանյանը պատրաստվում է դիմել ոստիկանություն: Աղբյուրը` Սպարտակ Ջիվանյանի շտաբ:

 

23/18, 23/19

Ծովագյուղում անկառավարելի իրավիճակ է: Տեղամասում միանգամից հարյուրավոր մարդիկ են գտնվում: Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող կնիքների թանաքները Դրախտիկ եւ Ծովագյուղ գուղերում չեն փոխել, ինչի արդյունքում տեղի է ունենում բազմակի քվեարկություն: Աղբյուրը` Վարդան Ջհանգիրյանի շտաբ:

23/07, 11:55

Քվեախցիկում 2 դատարկ ծրարներ են գտել: Քվեաթերթիկները հանվել են դուրս, ըստ երեւույթին` կարուսելի նպատակով: Կազմվել է արձնագրություն: Ստորագրել են Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Ժառանգության ներկայացուցիչները չեն ստորագրել արձանագրությունը: Ըստ տեղեկությունների, որպես Ժառանգության ներկայացուցիչ հանձնաժողովում ներկայացված են ՀՀԿ անդամներ: Աղբյուրը` Վարդան Ջհանգիրյանի շտաբ:

23/04

Բաց քվեարկություն է տեղի ունեցել: Արդյունքում ծագել է վեճ, որի տեսագրությունն առկա է: Աղբյուրը` Վարդան Ջհանգիրյանի շտաբ:

01/02, 11:00

Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է: Աղբյուրը`  Գայանե Առուստամյանի շտաբ:

01/04

Քաղաքացիները հայտնում են, որ Խուդյակովի 84/4, 84/2, 84/3 շենքերի բակում տեղակայված ՀՀԿ շտաբից Տարոն Մարգարյանին պատկանող ավտոմեքենաներով մարդկանց խմբերի տանում են ընտրության: Այդ մեքենաների համարներն են՝ 22 OS 107, սեփական ավտոմեքենա «Opel» մակնիշի S0043, S0327, S0347, L3244, օգտագործվում է հանրային տրանսպորտ: Աղբյուրը – Գայանե Առուստամյանի շտաբ:

01/07 Ընտրողների թիվը ըստ ցուցակի 1870 համամասնական, 1912 մեծամասնական:

Աղբյուրը` Գայանե Առուստամյանի շտաբ: