Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ը տասնյակ խախտումներ է արձանագրել

ՀԱԿ-ը տասնյակ խախտումներ է արձանագրել

Հայ Ազգային Կոնգրեսը հաղորդագրություն է տարքածել, որում ներկայացրել է իր կողմից արձանագրածխախտումները.

23/34 ընտրատեղամաս, 08:45

Դրախտիկի գյուղապետը մտել է տեղամաս: Գյուղացիները մտնում են տեղամաս  հայտարարում են որ իրենք չունեն բավարար գրագիտություն և խնդրում են, որ գյուղապետն օգնի իրենց քվեարկել: Տեղի է ունենում բաց քվեարկություն: Տեղակատվության աղբյուրն է ՀԱԿ-ի վտահված անձ, Վարդան Ջհանգիրյանի ընտրական շտաբի ներկայացուցիչը:

05/08   ընտրատեղամաս, 08:40

Քվեարկության խցիկում հայտնաբերվել է մեծամասնականն ընտրակարգի քվեաթերթիկի դատարկ ծրար։ Քվերակողներից մեկը, նկատելով խախտումը, պահանջել է արձանագրություն կազմել, սակայն ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դա անել՝ նշելով, որ ընդհանուր արձանագրություն կկազմի օրվա վերջում։ Աղբյուրը` երրորդ ընտրաըարածքում ՀԱԿ-ի թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանի շտաբը:

6/15, 10:15

Կինը փորձել է քվեարկել երկրից բացակայող իր տղայի փոխարեն: Կազմվել է արձանագրություն: Աղբյուրը` 6-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Ավետ Պողոսյանի շտաբը:

6/21, 10:10

Քաղաքացին եկել է քվեարկության և պարզել որ իր փոխարեն արդեն ստորագրված է:

Աղբյուրը` 6-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Ավետ Պողոսյանի շտաբը:

6/04, 10:32

88 և 56 համարի երթուղայիններով մարդիկ են բերում տեղամաս: Աղբյուրը` 6-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Ավետ Պողոսյանի շտաբը:

37, 38  ԼՂ Պաշտպանական Բանակի զինվորներին տարել են Սյունիքի մարզ քվեարկության: Բոլոր զինվորներին բաժանել են տարբեր գույների գրիչներ, որպեսզի վերահսկեն քվեարկությունը: Աղբյուրը` քաղաքացիներ:

12/32, 12/33

ՕԵԿ-ի համակիրներ/անդամներ բռնվել են ընտրակաշառք բաժանելու պահին: Աղբյուրը` 12-րդ ընտրատարածքում թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի շտաբ:

9 –րդ ընտրատեղամաս, 10:18

 

Կոնդում հանրապետական կուսակցության շտաբի ներկայացուցիչները ցուցակներով կանգնած են տեղամասերի մոտ նշումներ են կատարում և ուղղորդում մարդկանց:

Աղբյուրը` թիվ 9 ընտրատեղամասում ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Զուրաբյանի շտաբ:

9/05, 10:23

Տեղամասում կուտակումներ են` թե ներսում, թե դրսում, և հանձնաժողովի նախագահը չի կարողանում կառավարել մարդկանց հոսքը: Լևոն Զուրաբյանի վստահված անձը 9/05 տեղամասից հայտնել է, որ հանձնաժողովի նախագահն ուղղորդում է քվեարկության ժամանակ կողմնակի անձանց օգնության կարիք զգացող մարդկանց: Այս տեղամասում ևս կուտակումներ են: Մարդկանց հոսքն անկառավարելի է: Աղբյուրը` թիվ 9 ընտրատեղամասում ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Զուրաբյանի շտաբ:

3/11, 11:10

ՀՀԿ ներկայացուցիչը հարձակվել է Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձ Լևոն Ավետիսյանի վրա և սպառնացել հաշվեհարդար տեսնել ընտրություններից հետո: Դիմել հանձնաժողովի նախագահին  ոստիկանին, ովքեր պատասխանել են, որ դա իրենց գործը չէ: Աղբյուրը` թիվ 3-րդ ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Մանուել Գասպարյանի շտաբ:

39/27

Ռինդ գյուղի (Վայոց Ձորի մարզ) գյուղապետը մտել է տեղամաս և քարոզչություն է իրականացնում հօգուտ ՀՀԿ-ի եւ մեծամասնական թեկնածու Աշոտ Արսենյանի: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի և ԲՀԿ-ի վստահված անձինք: Աղբյուրը` Ավետիք Ավետիսյանի շտաբ

11/08   12:31   Հանձնաժողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել

Աղբյուրը` թիվ 11 ընտրատարածքում ՀԱԿ-ին թեկնածու Արշակ Բանուչյանի շտաբ:

38/38   Շիկահող գյուղի ընտրատեղամասում, թեև ըստ օրենքի ընտրատեղմասի մոտ` 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ չպետք է լինեն, սակայն ժամը 12-ի դրությամբ 300-400 զինվորականներ են կանգնած տեղամասի մոտ, ովքեր պետք է քվեարկեն: Առկա է լուսանկար:

15/30   9:45 ՀՀԿ վստահված անձին ցույց է տվել, թե ում օգտին է քվեարկել

Աղբյուրը` թիվ 15 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Մկրտիչ Սափեյանի շտաբ

7/12, 12:42

ՏԸՀ քարտուղարը օգնել է ընտրողին քվեախցիկում, որտեղ վերջինս բարձրաձայնել է իր ընտրությունը` նշելով, որ ընտրում է Հանրապետական կուսակցությանը: Նիկոլ Փաշինյանի վստահված անձը պահանջել է կատարված փաստը արձանագրել, ինչը հանձնաժողովը հրաժարվել է անել: Ն. Փաշինյանի վստահված անձը կազմել է աձանագրություն: Աղբյուրը` թիվ 7 ընտրատեղամասում ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շտաբ:

7/08, 11:05

Տեղամասի մոտ 07LL486 համարանիշով սպիտակ ժիգուլու մեջ ցուցակներով մարդիկ են նստած, որոնց պարբերաբար մոտենում են բնակիչներ: Վերջիններս ցուցումներ ստանալուց հետո գնում են տեղամաս:            Աղբյուրը` թիվ 7 ընտրատեղամասում ՀԱԿ-ի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շտաբ:

11/08,  12:31

Հանձնաժողովի նախագահը չի տալիս գրանցամատյանը: ՀԱԿ, ԲՀԿ և ՀՅԴ վստահված անձինք չեն կարողանում արձանագրություններ կազմել և գրանցել: Աղբյուրը` Արշակ Բանուչյանի շտաբ: