Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում զետեղել է իր կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 19-ի դրությամբ.
«25/06 տեղամասում իրականացվել է բաց քվեարկություն, որն իրականացրել է անձամբ մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Դավիթ Քոչարյանը: Կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են Կոնգրեսի և Սասուն Միքայելյանի վստահված անձինք: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբ:
01/08 տեղամասի հանձնաժողովի նախագահը ԸԸՀ-ից ստացել է փաստաթղթերը և չի ներկայացել տեղամաս: Տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբ:
01/09 տեղամասում, անգամ թիվ 1 ԸԸՀ-ի զգուշացումից հետո, ժամը 13-ի դրությամբ սեյֆը դեռ քվեարկության սենյակում չէր: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբ:
01/10 տեղամասում առավոտյան ժամը 8:20-ին անձնագրի կնքնման կնիքը առաջին իսկ փորձից պոկվեց: Արձանագրությունների մատյանը դուրս է հանվել և մեր վստահված անձի պահանջով նորից ներս են բերել: Փաստերի առիթով կազմվել է արձանագրություն և հաղորդվել է ԸԸՀ նախագահին: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբ:
01/17 տեղամասում ընտրողների թիվը լրացուցիչ ցուցակով 2000-ից ավելին է:
Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբ:
01/20 տեղամասում լրացուցիչ ցուցակ է շրջում շրջիկ արկղով պտտելու համար: Կնիքի թանաքն ու բարձիկը չկա: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Գայանե Առուստամյանի շտաբ:
33/68, 33/70 տեղամասերում նույն ոստիկանները քվեարկել են երկու տեղամասերում էլ: Առկա է լուսանկար: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Շալիկո Զորյանի շտաբ
39/27 տեղամասում գյուղապետը, ով նաև վստահված անձ է, կատարել է քարոզչություն: Ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող թանաքը չեն փոխել: Աղբյուրը` Ավետիկ Ավետիսյանի շտաբ
4/04 տեղամասում ժամկետից (12 ժամ) շուտ անհետացող թանաք է օգտագործվել
Աղբյուրը` ՀԱԿ-ի Արամ Մանուկյանի շտաբ:
15:45 – 4/20 տեղամասում ընտրողի փոխարեն արդեն քվեարկված է եղել: Արձանագրություն է կազմվել: Ընտրողներին գազելներով մասսայաբար բերում են ընտրատարածք: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Արամ Մանուկյանի շտաբ
9/05 տեղամասում նկատվել են բաց քվեարկության եւ կրկնակի քվեարկության դեպքեր: Հանձնաժովը հրաժարվել է արձանագրել փաստերը: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Զուրաբյանի շտաբ:
9/16 տեղամասում Կոնգրեսի վստահված անձի նկատմամբ հնչել է սպառնալիք, որի մասին հայտնել են ոստիկանություն: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Զուրաբյանի շտաբ:
9/01 տեղամասի մոտ մարդկանց ընտրության են բերում երթուղայիններով: Մի մասի պետհամարանիշները գրանցվել են: Աղբյուրը` ՀԱԿ-ի թեկնածու Լևոն Զուրաբյանի շտաբ:
18/22 տեղամասում արձանագրվել է կրկնակի քվեարկություն, կազմվել է արձանագրություն: Աղբյուրը` Ռազմիկ Թևոնյան շտաբ
25/06 տեղամասում կատարվել է բաց քվեարկություն` կազմակերպված ԲՀԿ-ի կողմից: Տեղի է ունեցել նաեւ կրկնակի քվեարկման դեպք: Կամզվել է արձանագրություն: Աղբյուրը` Սպարտակ Ջիվանյանի շտաբ: