«Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը կոչ է արել անվստահություն հայտնել ԿԸՀ-ի ողջ կազմին:
Դա ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, որը կոչվում է «հայտարարություն հանցագործության մասին»:
«ՀՀ ԱԺ 2012 թ. համապետական ընտրությունների օրը` մայիսի 6-ին քվեարկության առաջին իսկ րոպեներից հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերում դրվող դրոշմակնիքները 20-25 րոպե անց անհետանում են: Չնայած ԿԸՀ-ն բոլորը ԸԸՀ-ներին հրահանգեց փոխել թանաքները, սակայն այդ հրահանգը շատ ՏԸ հանձնաժողովների կողմից չկատարվեցին և շարունակում են անձնագրերը դրոշմակնքել անհետացող թանաքով, ինչը հմտորեն օգտագործվեց ՀՀԿ կողմից` կրկնակի քվեարկություն իրանացնելու նպատակով:
Վերոհիշյալը «Ժողովրդի իշխանություն» հասարակական քաղաքական նախաձեռնությունը գնահատում է որպես ԿԸՀ կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66_րդ հոդվածի 5-րդ կետի, 49-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կանխամտածված խախտում և պահանջում է`
1. Անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին,
2. ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ կազմին ենթարկել քրեական պատասխանատվության», – հայտարարում են հեղինակները: