8/32 տեղամասում (Շենգավիթ համայնք) ՀԱԿ անդամ, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Նիկոլ Փաշինյանը քվեարկել է և դեռ ընտրատեղամասի տարածքը չլքած` արձանագրել է, որ անձնագրում խփած դրոշմը ջնջվել է, գրում է nikolpashinyan.com կայքը:
Փաշինյանը վերադարձել է ընտրական տեղամաս և խնդրել է, որ ՏԸՀ-ն արձանագրի փաստը: Այս պահի դրությամբ նա սպասում է, որ փաստն արձանագրվի: Նույն տեղամասի մուտքի մոտ փակցված է եղել Սերժ Սարգսյանի նկարը: Թեկնածուն հորդորել է ծածկել այն, անցել է 30 րոպե, սակայն նկարը դեռ տեսանելի է տեղամաս մուտք գործող ընտրողների համար, գրում է կայքը: