Home / Տեսանյութեր / Եվս մեկ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվում էին Հայաստանում

Եվս մեկ երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվում էին Հայաստանում

Այսօր` ժամը 11:07-ին, Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքի մոտակայքում` 1 կմ խորության վրա, տեղի է ունեցել երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը` հղում կատարելով Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական Կենտրոնին:

Ավելի վաղ` ժամը 08:40-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ (նախնական տվյալներով), որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում` Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում 3-4 բալ ուժգնությամբ: