Թուրքիան Ֆրանսիայի նոր ղեկավարի` Ֆրանսուա Օլանդի հետ մեծ հույսեր է կապում երկկողմանի հարաբերությունների դաշտում: «Հուսով ենք, որ Ֆրանսիայի նոր նախագահը հրապարակներում հնչեցրած իր պոպուլիստական գաղափարները իրական քաղաքականության դաշտ չի բերի: Անշուշտ, նման դեպքում, դա կանդրադառնա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտոնում է 1news.az կայքը:
Էրդողանը նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին: «Այժմ պարոն Սարկոզին, ինչպես և ավելի վաղ ասել էր, չի զբաղվի քաղաքականությամբ և վաստակած հանգստի կգնա»,-նշել է Էրդողանը: «Ի դեպ, նրան այլ բան չի մնում»,-ընդգծել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդը:
Նշենք նաև, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Խորհրդարանը Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունեց: