Լրատվամիջոցների աշխատանքի վրա վատ է անդրադառնում լրատվամիջոցների սեփականատերերի քաղաքապես հստակ կողմնորոշվածությունը, որը պարզապես ընտրական ժամանակաշրջանի խնդիր չէ: Վերևից իջնող քաղաքական կամքը հստակ ազդում է հեռուստառադիոհեռարձակողների վրա: Lրատվամիջոցների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Ընդունելով, որ նախընտրական չորս շաբաթների ընթացքում հեռուսատռադիոընկերությունները քիչ թե շատ օբյեկտիվություն պահել են և հավասարաչափ լուսանաբել բոլոր քաղաքական ուժերին: Բորիս Նավասարդյանը նկատել է, որ արդեն երեկ երեկոյան հեռուստաընկերությունները սխալ են թույլ տվել` անընդհատ էկրանին ցույց տալով էքզիթ փոլի արդյունքները:
«Էքզիթ փոլի արդյունքների հրապարակումները ցերեկ և գիշեր հոգեբնական ճնշում էին հանրության համար, հատկապես, եթե փոլը մեզ մոտ չի արվում այնպես, ինչպես պետք է: Եթե փոլի արդյուքները ժամերով մնում են էկարնին, դա թույլ է տալիս ենթադրել, որ այդ արդյունքները իրական են, մինչդեռ իրականում մարդկանց մոտ 40%-ը հրաժարվել է պատասխանել հարցերին, ուստի փոլը վստահելի չէ»,- գնահատելով երեկ հեռուստատեսությունների կողմից ընտրությունների լուսաբանումը` ասել է Նավասարդյանը:
Ի տարբերություն լրատվամիջոցների, որոնք, ըստ Նավասարդյանի, համեմատաբար լավ են լուսաբանել ընտրությունների նախընտրական փուլը, թեկնածուների կողմից առաջընթաց քաղաքական մշակույթ ձևավորելու հարցում չկա, օրինակ, հրաժարվել են բանավեճերից, ինչը, ըստ Նավասարդյանի, բավարար է թեկնածուին չվստահելու համար:
«Քանի որ մոտենում են նախագահական ընտրություններ, հեռուսատեսությունները պետք է լուսաբանեն բոլորին ոչ միայն, երբ դիտորդները հետևում են և երբ օրենքը հստակ պատիժներ է սահմանում խախտողների համար, այլ լուսաբանի բոլոր ուժերին նաև մինչ նախընտրական փուլը» – ասել է Նավասարդյանը: