Մայիսի 4-ին Արմավիր քաղաքում` Լերմոնտովի փողոցում, 44-ամյա Լալա Ղազարյանի և 21-ամյա Գարեգին Դանիելյանի կողմից հեռուստացույց նորոգելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Լ.Ղազարյանը և Գ.Դանիելյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիր քաղաքի ԲԿ։ Տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: