12:40 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների նախնական արդյունքերը` ամփոփելով բոլոր 1982 տեղամասերի տվյալները:
ՀՀԿ-ն հավաքել է 663066 ձայն (44,05 %), ԲՀԿ-ն՝ 454684 (30,2%), ՀԱԿ-ը` 106910 (7,1 %), Ժառանգությունը` 87095 (5,79%), ՀՅԴ-ն` 86296 (5,73%), ՕԵԿ-ը` 82690 (5,49%), ՀԿԿ-ն` 15933 (1,06%), ՀԴԿ-ն` 5633 (0,37%), Միավորված հայերը` 3080 (0,2%):
Նշենք, որ այս պահին առկա տվյալների համաձայն խորհրդարան են անցնում 6 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ և ՕԵԿ:
11:45-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1949 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 649619 ձայն (44,1 %), ԲՀԿ-ն՝ 444960 (30,21%), ՀԱԿ-ը – 104534 (7,1 %), Ժառանգությունը – 84967 (5,77%), ՀՅԴ-ն – 84180 (5,71%), ՕԵԿ – 80813 (5,49%), ՀԿԿ – 15580 (1,06%), ՀԴԿ – 5450 (0,37%), Միավորված հայեր – 2999 (0,2%):
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:
10:45-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1849 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 627806 ձայն (44,08 %), ԲՀԿ-ն՝ 331697 (30,31%), ՀԱԿ-ը – 100553 (7,06 %), Ժառանգությունը – 81892 (5,75%), ՀՅԴ-ն – 81047 (5,69%), ՕԵԿ – 77939 (5,47%), ՀԿԿ – 15116 (1,06%), ՀԴԿ – 5216 (0,37%), Միավորված հայեր – 2920 (0,21%):
10:10-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1849 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 583925 ձայն (44,23 %), ԲՀԿ-ն՝ 399507 (30,26%), ՀԱԿ-ը – 92787 (7,03 %), Ժառանգությունը – 75630 (5,73%), ՀՅԴ-ն – 74987 (5,68%), ՕԵԿ – 71905 (5,45%), ՀԿԿ – 14050 (1,06%), ՀԴԿ – 4751 (0,36%), Միավորված հայեր – 2704 (0,2%):
09:52-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1779 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 610817 ձայն (44,06 %), ԲՀԿ-ն՝ 420239 (30,32%), ՀԱԿ-ը – 92738 (7,05%), Ժառանգությունը – 79941 (5,77%), ՀՅԴ-ն – 78856 (5,69%), ՕԵԿ – 76009 (5,48%), ՀԿԿ – 14761 (1,06%), ՀԴԿ – 5034 (0,36%), Միավորված հայեր – 2839 (0,2%):
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:
09:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1765 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 579224 ձայն (44,35 %), ԲՀԿ-ն՝ 395232 (30,26%), ՀԱԿ-ը – 91249 (6,99 %), Ժառանգությունը – 74431 (5,7%), ՀՅԴ-ն – 74040 (5,67%), ՕԵԿ – 70686 (5,41%), ՀԿԿ – 13851 (1,06%), ՀԴԿ – 4668 (0,36%), Միավորված հայեր – 2663 (0,2%):
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:
09:18-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1731 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 567074 ձայն (44,47 %), ԲՀԿ-ն՝ 385834 (30,26%), ՀԱԿ-ը – 88688 (6,95 %), Ժառանգությունը – 72231 (5,66%), ՀՅԴ-ն – 71936 (5,64%), ՕԵԿ – 68998 (5,41%), ՀԿԿ – 13438 (1,05%), ՀԴԿ – 4498 (0,35%), Միավորված հայեր – 2572 (0,2%):
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:
08:50 -ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1657 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 542495 ձայն (44,45 %), ԲՀԿ-ն՝ 370941 (30,39%), ՀԱԿ-ը – 83935 (6,88 %), ՀՅԴ-ն – 68793 (5,64%), Ժառանգությունը – 68240 (5,59%), ՕԵԿ – 66611 (5,46%), ՀԿԿ – 12742 (1,04%), ՀԴԿ – 4266 (0,35%), Միավորված հայեր – 2460 (0,2%):
Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսին, որպես կուսակցությունների դաշինքի, Ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 7 տոկոսը,մինչդեռ մյուս բոլոր կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը:
07:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է մշակված 1450 տեղամասերի արդյունքներ:
Համաձայն պաշտոնական տվյալների, ՀՀԿ-ն հավաքել է 454221ձայն (45 %), ԲՀԿ-ն՝ 308995 (30,61%), ՀԱԿ-ը – 66577 (6,6 %), ՀՅԴ-ն – 57067 (5,65%), Ժառանգությունը – 53438 (5,29%), ՕԵԿ – 53422 (5,29%), ՀԿԿ – 10388 (1,03%), ՀԴԿ – 3341 (0,33%), Միավորված հայեր – 1985 (0,2%):
02:25-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 250 տեղամասերի տվյալներ, որոնց համաձայն.
ՀՀԿ – 43003 (54,8%), ԲՀԿ -22536 (28,72%), ՀՅԴ – 4163 (5,31%), ՕԵԿ – 3442 (4,39%), ՀԱԿ-2508 (3,2 %) Ժառանգություն – 1976 (2,52%), ՀԿԿ – 536 (0,68%), ՀԴԿ – 167 (0,21%), Միավորված հայեր – 138 (0,18%):
02:20 Epress.am-ը տվյալներ է ստացել 7,10 ընտրատեղամասից.
ՀՀԿ – 381, ԲՀԿ – 194, ՀԱԿ – 135, ՕԵԿ – 86, ՀՅԴ – 82, Ժառանգություն – 69, ՀԿԿ – 11, ՀԴԿ – 5:
02:12-ի դրությամբ ԿԸՀ-ն հրապարակել է 228 տեղամասերի տվյալներ, որոնց համաձայն.
ՀՀԿ – 36856 (57,74%), ԲՀԿ -20973 (30,21%), ՀՅԴ – 3664 (5,34%), ՕԵԿ – 2689 (4,33%), ՀԱԿ-1972 (2,86%) Ժառանգություն – 1667 (2,35%), ՀԿԿ – 448 (0,66%), ՀԴԿ – 139 (0,21%), Միավորված հայեր – 114 (0,18%):
00:22 ԿԸՀ-ն շարունակում է մարզային փոքր բնակավայրերի տվյալներ հրապարակել: 34 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալների համաձայն, ՀՀԿ – 2959, ԲՀԿ – 541, ՀՅԴ – 320, ՕԵԿ – 126, ՀԱԿ-67, Ժառանգություն – 65, ՀԿԿ – 20, ՀԴԿ – 9, Միավորված հայեր – 9:
00:01 ԿԸՀ-ն հրապարակել է 25 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալները.
ՀՀԿ – 1744, ԲՀԿ – 483, ՀՅԴ – 230, ՕԵԿ – 99, ՀԱԿ-48, Ժառանգություն – 32, ՀԿԿ – 14, ՀԴԿ – 6, Միավորված հայեր – 7
23:44 ԿԸՀ-ն հրապարակել է 22 մշակված տեղամասերի արդյունքում գրանցված տվյալները.
ՀՀԿ – 1287, ԲՀԿ – 394, ՀՅԴ – 172, ՕԵԿ – 80, ՀԱԿ-39, Ժառանգություն – 39, ՀԿԿ – 10, ՀԴԿ – 6, Միավորված հայեր – 6:
23:35 Epress.am-ը ստացել է 1/28 ընտրատարածքի արդյունքները` ՀՀԿ – 291, ՀՅԴ – 87, Ժառանգություն – 102, ԲՀԿ – 172, ՕԵԿ – 60, ՀԱԿ – 118, ՀԴԿ – 11, Միավորված հայեր – 3, ՀԿԿ – 10: Անվավեր` 41: Ինչպես հայտնում է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, ոստիկանները, ովքեր տվյալ ընտրատարածքում պետք է ապահովեին անվտանգությունը, հարբած էին:
23:34 Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ Թերեզա Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ 01/04 ընտրատարածքում 17:32-ին հնարավորություն չի եղել մտնել տեղամաս: Տեղամասում կեղծ անձնագիր է հայտնաբերել Ժառանգության թեկնածու Ստեփան Սաֆարյանի վստահված անձը, սակայն հանձնաժողովը հրաժարվել է գրանցել այն: Համաձայն Հելսինկյա ասոցիացիայի դիտորդի, հեռագայում արձանագրություն կազմվել է, բացյ իրավիճակը շատ ավելի մեղմ է ներկայացվել:
23:29 ԿԸՀ-ն հրապարակել է 9 մշակված քվեաթերթիկների արդյունքում գրանցված տվյալները.
ՀՀԿ – 334, ԲՀԿ – 67, ՀՅԴ – 15, Ժառանգություն – 13, ՕԵԿ – 8, ՀԱԿ-6, ՀԿԿ – 4, ՀԴԿ – 1, Միավորված հայեր – 0:
23:06 Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Քվեարկության օրվա ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հրապարակել է երկու հայտարարություն, որոնցում նշվել է ընտրական գործընթացի բազմաթիվ օրինախախտումներ: Ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ: Միասնական շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»:
23:00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է էլեկտրոնային եղանակով իրականացված քվեարկության արդյունքները: Ընտրողները 238-ն են եղել: Քվեարկությանը մասնակցել են 195 մարդ, անվավեր է ճանաչվել 5 քվեաթերթիկ։ ՕԵԿ-ը և Կոմկուսը ձայն չեն ստացել: ՀՀԿ-ն հավաքել է 173 ձայն, ՀՅԴ-ն՝ 6, «Ժառանգությունը
22:30 20:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է 483, 692 մարդ, Արագածոտնի մարզում` 78, 587, Արարատի մարզում` 150,488, Արմավիրի մարզում` 124, 893, Գեղարքունիք` 122,963, Լոռի` 139,741, Կոտայք` 150,211, Շիրակ` 131,237, Սյունիք` 87,686, Վայոց Ձոր` 31,655, Տավուշ` 71,365: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 62, 33 տոկոս:
21:00 ԿԸՀ անդամ Սոնա Մարկոսյանն Armenia-TV-ի եթերում նշել է, որ այս փուլում տեղամասերում սկսվել է ամփոփման գործընթացը: Ամփոփման նիստը սկսվում է ու առանց ընդհատման շարունակվելու և ավարտվելու է առավոտյան ժամը 6-ին:
«Ավարտից հետո արդյունքները պիտի կարողանանք հասցնել ընտրատարածքային ընտրայկան հանձնաժողով: Հիշեցնեմ, որ ամոփման նիստին իրավունք ունեն մասնակցել նաև թեկնածուները», – նշել է Մարկոսյանը:
«Քվեատուփը բացելուց ու քվեաթերթիկները տեսակավորելուց հետո թեկնածուների ձայները փաթեթավորվում են՝ անվավեր ձայները, իսկ չսահմանված նմուշի ձայները չեն փաթեթավորվում: Առձեռն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են տարվում քվեատուփից դուրս եկած չսահմանված նմուշի ծրարները, տեղամասային հանձնաժողովի կնիքը, տեղամասային հանձնաժողովի դրոշմակնիքը, գրանցամատյանը և երկու արձանագրություն: Մյուս տեսակավորված քվեաթերթիկները, մնացած ամեն ինչը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկում», – նշել է Մարկոսյանը:
Նա նաև հիշեցրել է, որ առաջին հերթին ամփոփվում են համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները:
«Ամենաուշը ժամը 08:00-ին ընտրատարածքներում պետք է մուտք արված լինի, իսկ առաջին թվերը չեմ կարող ասել: Կան փոքր տեղամասեր, որտեղ 1,5- 2 ժամում կարողանում են ամփոփել, և թվերը շատ արագ հասցնում ընտրատարածք, իսկ ընտրատարածքներն անմիջապես մուտքագրում են համակարգիչ, և մենք այդ թվերը տեսնել միանգամից և երևի 1-2 ժամից այդ թվերը կարող ենք ունենալ», – եզրափակել է նա:
20:00 ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ընտրատեղամասերում սկսվել է հաշվարկը:
Օրվա ընթացքում թարմացվող լրահոսին կարող եք հետևել այստեղ և այստեղ: