Ադրբեջանի «Հասարակական պալատ» ընդդիմադիր նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթի ընթացքում, եթե մինչ այդ իշխանությունները ազատ չարձակեն խղճի գերիներին: Այս մասին Turan-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ազգային Ճակատ» կուսակցության ղեկավար Հասան Քերիմովին:
Նրա խոսքով` ընդդիմության շուրջ 5-6 հազար համակիրներ խղճի գերիների պատկերներով և «Ազատություն խղճի գերիներին» գրառումով շապիկներ են կրելու` շրջելով քաղաքի կենտրոնում:
Բացի դա, համերգի տոմս ունեցող տեղի և արտասահմանի մինչև 1000 հանդիսատեսներ համերգի ժամանակ պարբերաբար «ազատություն խղճի գերիներին» են վանկարկելու:
Քերիմովի խոսքով` արտասահմանցի հյուրերի հետ արդեն իսկ համապատասխան պայմանավորվածություն կա: