Արագածոտնի մարզի գյուղերից մեկում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների մասնակցությունը կազմել է 102 տոկոս:
Այս մասին ժամը 19:00-ին մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով` մարզի գյուղերից մեկում եղել է 84 ընտրող, բայց քվեարկել է 86 մարդ: Մանուկյանի խոսքով` աննախադեպ ակտիվություն է եղել մի շարք մարզերում, մասնավորապես, Տաշիրում տարբեր տեղամասերում` 100 տոկոս, նույն` Վայքում, Սյունիքում տեղամասեր են եղել, որտեղ մասնակցությունը կազմել է 89 տոկոս:
Մանուկյանը պնդել է, որ այդքան մարդ, որքան հայտարարվել է ԿԸՀ-ի կողմից` մեկ միլիոն վեց հարյուր հազար, իրականում չի քվեարկել: Նա նշել է, որ ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունները չեղյալ համարելու պահանջով:
Նշենք, որ հանրահավաքի սկզբում վառել են ՀՀԿ-ի դրոշը: