Ռուսաստան ներգաղթած արտասահմանցիները ընթացիկ տարվա նոյեմբերից պարտադիր կերպով պետք է ռուսերենի, Ռուսաստանի պատմության և ՌԴ Սահմանդրության քննություն հանձնեն, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
«Ազգամիջյան համաձայնագրի ապահովման մասին» հրամանը ստորագրվել է Վլադիմիր Պուտինի կողմից` մայիսի 7-ին տեղի ունեցած երդման արարողությունից ընդամենը մի քանի ժամ անց:
Հրամանում ասվում է, որ կառավարությունը պետք է 2012-ի նոյեմբերին պարտադիր քննություն սահմանի ներգաղթյալների համար, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների:
Տեքստում ասվում է, որ որոշումը կայացվել է «ազգամիջյան հարաբերությունները հավասարակշռելու նպատակով»`ՌԴ բազմազգ բնակչության «միասնականության ամրապնդման և դրա իրավահավասար զարգացման ապահովման համար»:
Ապրիլի վերջին արդեն նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հավանություն էր տվել մինչև 2025 թվականը միգրացիոն քաղաքականության մասին հայեցակարգին: