Իսրայելի Քնեսեթի «Լիկուդ» աջակենտրոն կուսակցության պատգամավոր Յարիվ Լևինը կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել. Լևինն իր խորհրդարանական գործունեության ընթացքում հասցրել է 32 օրինագիծ անցկացնել Քնեսեթ, հայտնում է izrus.co.il: Պատգամավորին Գինեսի գրքում գրանցելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Երիտասարդությունը հանուն Երուսաղեմի» շարժումը: