Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը: ԼՂՀ նախագահի աթոռի համար պայքարելու են 4 թեկնածուներ` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համասլարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական Վալերի Խաչատրյանը: Թերթը նշում է, որ հիմնական պայքարն ընթանալու է Սահակյանի ու Բալասանյանի միջև, իսկ վերջինիս առաջադրումը կարող է զգալիորեն դժվարացնել Բակո Սահակյանի վերընտրությունը: