Home / Հայաստան / Հոլանդացի մասնագետը կարող է համալրել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

Հոլանդացի մասնագետը կարող է համալրել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատելու մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ:

Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի և Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի և հոլանդացի մասնագետը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի Ֆերհեյնի պարտականությունների մասին: