Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտ և Շուշի (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտ և Շուշի (ՖՈՏՈՇԱՐՔ)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության և արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ և ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սերժ Սարգսյանը Շուշիում ներկա է գտնվել ժողովրդական տոնախմբությանը ևս, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: