Ստամբուլի համալսարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է տուժել, հայտնում է SalamNews-ը: Ըստ կայքի պայթյունը տեղի է ունեցել համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Նախնական տվյալների համաձայն, տուժածներից երկուսը համալսարանի ուսանողներ են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: