ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Նշենք, որ զորահանդեսին այլ բարձրաստիճան անձանց թվում ներկա է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տարածել է զորահանդեսի լուսանկարները: