Henaran.am կայքում ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանին արված հղումով կեղծ տեղեկատվություն է տեղադրված: Այս մասին երեկ nikol.am կայքում գրել է ինքը` Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը վերաբերում է այն լուրին, որտեղ իբր թվարկել եմ, թե ովքեր են խորհրդարան անցնելու Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով, եւ ով է լինելու Կոնգրեսի խմբակցության ղեկավար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ լրագրողի հետ զրույցում որևէ այդպիսի, կամ նմանատիպ նախադասություն չեմ արտասանել:
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ ԶԼՄ-ներում իմ անունից տեղեկատվություն է տարածվում, որի ծագումնաբանության հետ որեւէ առնչություն չունեմ: Նման գործելակերպը ինձ համար անհասկանալի է և անընդունելի», – գրում է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ henaran.am-ը, մասնավորապես, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կայքի լրագրողի հետ զրույցում ասել էր. «Անցնելու եմ ես, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Արամ Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, իսկ Հրանտ Բագրատյանը կդառնա խմբակցության ղեկավար»: