Թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Վիոլետա Պետրոսյանի ներկայացրած թվով չորս դիմումները:
Առաջին դիմումը վերաբերվում է մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում թիվ 13/08 տեղամասում գրանցված Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմանը: Ընտրության օրը, մինչև 16:45 քվեաթերթիկները կնքվել են Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով, իսկ անձնագիրը` եռանկյունի փոքր կնիքով: Դիմումատուն նշել է, որ մինչև նշված ժամը քվերակության գործընթացի մասը եղել է անօրինական, քանի որ մինչև այդ պահը կնքված ծրարները եղել են չսահմանված նմուշի քվեարկության ծրարներ: Հետագայում ծրարները փոխել են, սակայն մինչ այդ կնքվել են սխալ ծրարները:
Պետրոսյանը պահանջել է, որպեսզի 13/08 տեղամասի ընտրությունների արդյունքներն անվավեր համարեն:
Երկրորդ դիմումը վերաբերում է նրան, որ ընտրությունների օրը նույն տեղամասում խախտվել է ծրարների և քվեաթերթիկների կնքման համար թանաքի վերաբերյալ օրենքով սահմանված պահանջը:
Վիոլետա Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը հարց է ուղղել թիվ 13 ԸԸՀ նախագահ Արայիկ Մատինյանին, թե եթե կնքին անհետացել է, ինչպես է հանձնաժողովը հիմնավորել այդ փաստը: Հակոբյանը նաև հարցրել է, թե արդյոք հանձնաժողովի նախագահը բացառում է, որ դրանից հետո կրկնակի քվերակություն չի կարող եղած լինել:
Դրան ի պատասխան Մատինյանն ասել է, որ դա չի կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, իսկ կրկնակի քվեարկության փաստ իրենք չեն արձանագրել:
Երրորդ բողոքը վերաբերում է նրան, որ թիվ 13/10 տեղամասում ընտրության օրը տեղամասայաին հանձնաժողովի անդամների անտարբերության պարագայում տեղամաս են մտել ընտրողներ ինչ-որ անձանց ուղեկցությամբ, որոնց հուշումով, շատ անգամ բաց կերպով կատարել են քվեարկություն: Դիմումատուն նաև նշել է, որ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է խատումները գրանցել գրանցամատյանում, ինչի պատճառով դրանք ներկայացված են իր վստահված անձի և ԲՀԿ-ի նշանակաված հանձնաժողովի անդամի կողմից ստորագրված դիմում-բողոքում: Պետրոսյանը նույնպես պահանջել է անվավեր համարվել այդ տեղամասի ընտրությունների արդյունքները:
Այս դիմումի վերաբերյալ ևս Մատինյանը նշել է, որ դա չէր կարող ազդել ընտրության արդյունքների վրա, իսկ բաց եղանակով քվերակությունների վերաբերյալ ասել է, որ այդ դեպքերը կրել են բացառապես մասնավոր բնույթ:
Վիոլետա Պետրոսյանի չորրորդ դիմումում նշված է, որ ահազանգ է ստացվել ընտրությունների մասնակցած քաղաքացիներիցառ այն, որ իրենց անձնագրերից 10-15 րոպե անց` ԸՕ-ով սահմանված պահանջներին հակառակ անհետացել են, գոլորշիացել են կնիքները: ԿԸՀ հրահանգով շրջանառությունից հանվել է կնիքի այս խմբաքանակը, սակայն սահմանված նմուշի կնիքի օգտագործումը տեղամասերում սկսվել է օգտագործվել տարբեր ժամերի:
Այստեղ Արտյոմ Հակոբյանը հարցրել է հանձնաժողովի նախագահին, թե արդյոք իրենք, որպես վերահսկող մարմին, չպետք է դադարեցնեին ընտրությունների ընթացքը: Հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ իրենք պետք միջոցներ ձեռնարկեին, սակայն Հակոբյանը հակադարձել է, որ մինչև միջոցներ ձեռնարկելը որոշակի ժամանակ պետք է դադարեցվեր ընտրությունների ընթացքը:
Մատինյանը չի համաձայնել այդ մտքի հետ` նշելով, որ իրենք հրահանգել են թանաքանյութը ճիշտ օգտագործել: