«Ժառանգություն» կուսակցության համասմանական ցուցակի առաջին 6 համարները, որոնք, ըստ ընտրության արդյունքների, մտնում են խորհրդարան, չեն պատրաստվում վայր դնել իրենց մանդատները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` մանդատները վայր դնելու հարցը նույնիսկ չի քննարկվել:
Հակոբյանը վստահեցրել է նաև, որ մամուլում տարածված լուրերը, թե իբր Զարուհի Փոստանջյանը վայր է դնում մանդատը, սուտ են:
«Ժառանգության» միասնական ցուցակով խորհրդարանական մտած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը ևս մտադիր չեն վայր դնել մանդատները: Կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի խոսքով` այդ հարցն իրենց մոտ անգամ չի էլ քննարկվել: