Home / Հայաստան / Արամ Սարգսյանը Կոնգրեսի առաջ երբևէ չի բարձրացրել դուրս գալու հարցը. Զուրաբյան

Արամ Սարգսյանը Կոնգրեսի առաջ երբևէ չի բարձրացրել դուրս գալու հարցը. Զուրաբյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պատգամավորական մանդատի վայր դնելը Հայ Ազգային Կոնգրեսում զարմանք չի առաջացրել:

Epress.am-ի հետ զրույցում Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ այդ մասին ասվել էր դեռ ամիսներ առաջ:

Արամ Սարգսյանի որոշումը Լևոն Զուրաբյանը չի ցանկացել մեկնաբանել:

«Դա իր որոշումն է, և ես ինձ թույլ չեմ տալիս դա մեկնաբանել», – ասել է Կոնգրեսի համակարգողը:

Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի` ՀԱԿ-ը լքելու հավանականությանը, ապա Զուրաբյանն ասել է. «Նման որոշում չկա, միավորումներ ներկայացված չեն, նման որոշման համար հարց երբևիցե չի բարձրացվել Կոնգրեսի առաջ»: