Այսօր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում տեղի կունենա կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ասուլիսը, որի ընթացքում, շրջանառվող լուրերի համաձայն, նա կհայտարարի, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը, գրում է «Երկիր» օրաթերթը:
Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակում երրորդ համարն է:
«Երկիրը» գրում է, որ չի բացառվում նաև, որ Արամ Սարգսյանը դուրս գա ՀԱԿ-ից: Թերթը նշում է նաև, որ, որոշ տեղեկությունների համաձայն, մանդատից պատրաստվում է հրաժարվել նաև Ստեփան Դեմիրճյանը: