«Ո՞վ ասեց, որ փողոցը բացառվում ա` ԱԺ մտնելով, այդպիսի պրիմիտիվ պատկեացմամբ ջլատում ենք մեր ուժերը: Հենց էն քվեներն են փրկելու, ովքեր չեն կաշառվել: Իշխանությունները էդ են ուզում հենց, որ մի մասը արտագաղթի, ասում էին չէ` մնան հեղափոխություն անե՞ն, ուզում են` մենք լքենք պայքարը», – միասնական շտաբում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ևս ասել է, որ մանտադները թողնելը սխալ է, քանի որ ՀԱԿ-ը պայքարում է իրեն տված մանդատները հետ բերելու, այլ ոչ թե 7-ն էլ իշխանություններին նվիրաբերելու համար: Հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը չի՞ ցանկանում պայքարը շարունակել փողոցում` Զուրաբյանը ասել է, որ ՀԱԿ-ը 4 տարի է` չի լքել փողոցը, և ԱԺ-ում 7 պատգամավոր ունենալը չի հակասում արմատական ընդդիմություն լինելուն:
Խոսելով ԲՀԿ-ի` կոալիցիա մտնելու մասին, կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել է, որ չի կարող կուսակցույան անունից խոսել:
«Որևէ որոշում չկա դեռ: Ես իմ մասով կասեմ` ես անձամբ կտրականապես դեմ եմ, որ ԲՀԿ-ն մտնի ոչ իրական կոալիցիայի մեջ: Ես պայքարում եմ քաղաքական մենաշնորհի դեմ և շարունակելու եմ: Եթե մի ուժ ունի մեծամասնություն, ինքը պետք է պատասխանատվությունը վերցնի», – ասել է Օսկանյանը: