2011 թվականին հեղափոխության արդյունքում պաշտոնանկ արված և սպանված Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի շուրջ 4000 համակիրներ բանտում են գտնվում, որտեղ վերջիններս դաժան վերաբերմունքի և խոշտանգումների են ենթարկվում:
Այս տվյալները ներկայացվել են մայիսի 11-ին Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինի կողմից, ով զեկույցով հանդես է եկել Անվտանգության խորհրդի բաց նիստին:
Նրա խոսքով` Լիբիայի Արդարադատության նախարարությունը հավաստիացնում է, որ իր վերահսկողության տակ է վերցրել երկրի 31 բանտերը, որոնցում շուրջ 3000 բանտարկյալներ կան: Սակայն իրականում բանտերը շարունակվում են ղեկավարվել հեղափոխական ջոկատների կողմից:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով` բանտարկյալները խոշտանգումների են ենթարկվում հատկապես Միսրատա քաղաքում: