Ամերիկացի հնագետները մայա ցեղի նոր օրացույց են գտել, որը այս պահին համարվում է այս հին քաղաքակրթության բոլոր հայտնաբերված օրացույցներից հնագույնը: Այն ստեղծվել է 9-րդ դարում, և, ի տարբերություն այլ նմանատիպ փաստաթղթերի, որևէ բան չի ակնարկում աշխարհի առաջիկա կործանման մասին, որը, ինչպես շատերն են կարծում, տեղի է ունենալու 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, գրում է Newsru.com-ը:
Հնագույն օրացույցը հայտնաբերվել է Գվատեմալայում: Բոստոնի համալսարանի հնագետների մի խումբ 2001 թվականից մոտ 100 տարի առաջ հայտնաբերված աշխարհի խոշորագույն Շուլտունա «մեռած քաղաքի» պեղումներ էր անցկացնում:
Քաղաքի տներից մեկի պատերին գիտնականները աստղաբանական աղյուսակների որմնանկար են հայտնաբերել, որը նկարագրում է արևային և լուսնային տարիները:
Այս օրացույցի հաշվարկների համաձայն, աշխարհը գոյություն է ունենալու առնվազն 7 հազար տարի: Ավելի վաղ գիտնականները մայա ցեղի 14-15-րդ դարերի օրացույց էին հայտնաբերել, որտեղ տարիների հաշվարկը դադարում էր 2012-ի դեկտեմբերի 21-ին, ինչը շատերի կողմից մեկնաբանվում էր որպես աշխարհի վերջի մատնանշում: