Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը երեկվանից սկսվել է շրջանառվել Հայաստանի վարչապետի թեկնածուների չեղած ցուցակում: Այս մասին գրում է «Հայացքը»` հղում կատարելով իր մոսկովյան աղբյուրին:
Հնարավոր է` մինչև ՀՀ նախագահի Մոսկվա մեկնելը այդ չեղած ցուցակը «ուռճացվի» ևս մի Կարեն Կարապետյանով («Տաշիր»), գրում է թերթը:
Երկու տեղեկություններն էլ առայժմ չեն հաստատվել: